Յուրի Դոխոյանը կգլխավորի Ռուսաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը. ՌՇՖ-ի ղեկավար

22.11.2011, 17:11
Յուրի Դոխոյանը կգլխավորի Ռուսաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը. ՌՇՖ-ի ղեկավար

Ռուսաստանի շախմատի կանանց հավաքականի մարզիչ Յուրի Դոխոյանն առաջիկայում կգլխավորի տղամարդկանց թիմը, «Р-Спорт»-ին հայտարարել է Ռուսաստանի շախմատի ֆեդերացիայի վարչության նախագահ Իլյա Լևիտովը:

Ռուսաստանի կանանց հավաքականը Դոխոյանի ղեկավարությամբ նոյեմբերին խոշոր տարբերությամբ հաղթանակ է տարել Հունաստանում կայացած Եվրոպայի առաջնության ժամանակ, այն դեպքում, երբ տղամարդիկ, ովքեր նախամեկնարկային ամենաբարձր վարկանիշն ունեին, զբաղեցրեցին հինգրերորդ տեղը: Իսկ հուլիսին տղամարդկանց թիմը ձախողվեց Չինաստանում անցկացված աշխարհի առաջնության ժամանակ՝ մրցաշարն ավարտելով չորրորդ տեղում:

«Կարող եմ ասել, որ Ռուսաստանի տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում Յուրի Դոխոյանի նշանակման հարցը գրեթե 99 տոկոսով լուծված է», - հեռախոսով ասել է Լևիտովը: «Փաստաթղթային հաստատումը կձևակերպվի առաջիկա օրերին»:

Գործակալության զրուցակիցն ընդգծել է, որ Դոխոյանի ընտրությունն արվել է «մի խումբ հանգամանքներով՝ ինչպես հաշվի առնելով Հունաստանում կանանց հավաքականի հաջող ելույթը, այնպես էլ ելնելով այս մասնագետի մարզած մարզիկների հաջող արդյունքներից»:

ՌՇՖ-ի ղեկավարը նաև նշել է, որ խոսքը երկու մարզիչների պաշտոնների համատեղման մասին չէ:

«Ռուսաստանի կանանց հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնին այլ մասնագետ կնշանակվի», - ավելացրել է Լևիտովը:-0-