Էսեռներն առաջարկում են կոմունիստներին դաշինք ստեղծել՝ դեկտեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրությունների ժամանակ «Յեդինայա Ռոսիա» իշխող կուսակցությանը հաղթելու նպատակով, երեշքաբթի հայտարարել է Պետդումայում «Սպրավեդլիվայա Ռոսիա» խմբակցության նախագահ Նիկոլայ Լևիչևը:
«Կցանկանայի օգտվել այս ամբիոնից ՌԴ կոմունիստական կուսակցության ղեկավարությանը, անձամց Գենադի Զյուգանովին դիմելու նպատակով՝ առաջարկելով նրան ստեղծել ձախ ուժերի միասնական դաշինք, որը կկարողանար տապալել «Յեդինայա Ռոսիայի»՝ մեծամասնություն ստանալու ծրագրերը», - մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Լևիչևը:
Նրա խոսքերով՝ եթե ՌԴ կոմկուսը համաձայնի, ապա երկու կուսակցություններն ի վիճակի կլինեն արդեն այս ընտրությունների ժամանակ ընդհանուր առմամբ ավելի մեծ արդյունքի հասնել, քան «Յեդինայա Ռոսիան»:-0-