Մոսկվայի իշխանությունները բանակցություններ են վարում Լուժնիկիում գտնվող տոնավաճառի փակման շուրջ, ուրբաթ լրագրողներին տեղեկացրել է Մոսկվայի առևտրի և ծառայությունների դեպարտամենտի ղեկավար Միխայիլ Օռլովը:
«Բացի առևտրային-տոնավաճառային համալիրից, մենք ունենք երկրորդ օբյեկտը՝ Լուժնիկիի տոնավաճառը: Որոշում է ընդունվել այս օբյեկտը փակելու մասին, այժմ բանակցություններ են ընթանում սեփականատիրոջ հետ», - ասել է նա, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Օռլովը նշել է, որ Լուժնիկիի տարածքում խոշոր առևտրային օբյեկտներ չեն լինի:-0-