Հայկական մշակույթի փառատոն կանցկացվի Օրենբուրգում

10.05.2011, 18:14
Հայկական մշակույթի փառատոն կանցկացվի Օրենբուրգում

Հայկական մշակույթի ավանդական մարզային փառատոնը կանցկացվի մայիսի 15-ին Օրենբուրգի շրջանի ֆիլհարմոնիայում, հաղորդում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթի տեղեկատվական կենտրոնը։

Երկար տարիների ընթացքում ամեն տարի փառատոնն անցկացվում է «Տերյան» հայկական մշակույթի Օրենբուրգի շրջանի հասարակական հիմնադրամի կողմից՝ մշակույթի նախարարության, Օրենբուրգի շրջանի հասարակական և արտաքին կապերի աջակցությամբ։

Համերգային ծրագրին կմասնակցեն հայկական ստեղծագործական կոլեկտիվներ և կատարողներ Օրենբուրգից, Օրսկից, Բուգուռուսլանից, Սորոչինսկից, Սակմարից, Ալեքսանդրովյան շրջանից։ -0-