Միլիցիան համոզել է հեռանալ Կրեմլի մոտ մեքենայում փակված կնոջը
Միլիցիոներներին հաջողվել է համոզել կնոջը, ով չորեքշաբթի մեքենայով մոտեցել է Կրեմլի դարպասներին և փակվել մեքենայում՝ հանդիպում պահանջելով նախագահի հետ, ՌԻԱ Նովոստիին է հաղորդել մայրաքաղաքի իրավապահ մարմինների աղբյուրը:
Ավելի վաղ զրուցակիցը պատմել էր, որ մեքենայում կնոջ հետ երկու երեխա կա: Կինն իր պահանջները շարադրել է գրության ձևով, որն ավտոմեքենայի պատուհանից փոխանցել է ոստիկանության աշխատակիցներին:
«Միլիցիոներները համոզել են կնոջը չխախտել կարգը, հեռանալ և այնուհետև պաշտոնական խնդրանքով դիմել նախագահի աշխատակազմ: Ոչ ոք կնոջը չի ձերբակալել»,- ասաց աղբյուրը:
Ըստ նրա, «երկրի կամ նախարարությունների ղեկավար անձանց հետ հանդիպելու պահանջով անհեթեթ դեպքերը հաճախ են պատահում Մոսկվայի կենտրոնում»: «Հաճախ նման արարքներ են կատարում այն մարդիկ, ովքեր պարզապես չեն հասկանում կամ չգիտեն պաշտոնական մարմիններին դիմելու մեխանիզմը: Նաև հանդիպում են հոգեպես անառողջ քաղաքացիներ: Գարնանն ու աշնանը նման դեպքերն ավելի հաճախ են պատահում»,- ասել է աղբյուրը: -0-