Մեդվեդևը շնորհավորել է Ռուսաստանի հայերի միությանը հիմնադրման 10-ամյակի կապակցությամբ

17.11.2010, 12:55
Մեդվեդևը շնորհավորել է Ռուսաստանի հայերի միությանը հիմնադրման 10-ամյակի կապակցությամբ
Մեդվեդևը շնորհավորել է Ռուսաստանի հայերի միությանը հիմնադրման 10-ամյակի կապակցությամբ

Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդևը շնորհավորել է Ռուսաստանի հայերի միությանը հիմնդրման 10-ամյակի կապակցությամբ և նշել, որ սփյուռքահայությունն ակտիվ մասնակցում է տնտեսության ամրապնդման, սոցիալական կյանքի և ռուս  հասարակության արդիականացման գործին։

«Ռուս և հայ ժողովուրդներին դարերի ընթացքում կապում են միմյանց նկատմամբ հարգանքի վրա հիմնված անկեղծ բարեկամությունն ու համակրանքը։ Բարիդրացիության և սերտ համագործակցության ավանդույթները փոխանցվել են սերնդեսերունդ և նպաստել մեր մշակույթների փոխհարստացմանը։ Իսկ հարյուր հազար հայերի համար, ոորոնց թվում բազմաթիվ ականավոր մարդիկ կան, Ռուսաստանը հիրավի երկրորդ հայրենիք է դարձել»,- ասվում է շնորհավորական հեռագրում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

Պետության ղեկավարը նշել է, որ Ռուսաստանում հայկական հանրության ներկայացուցիչները մեծ գործ են կատարում միջազգային, միջդավանական  համաձայնության և երկրի մշակութային բազմազանության պահպանման համար։

Չորեքշաբթի Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Մոսկվայում աշխատանքային այցի ընթացքում կհանդիպի Մեդվեդևի հետ և կմասնակցի Ռուսաստանի հայերի միության հոբելյանին նվիրված  միջոցառմանը։

Միությունը հիմնադրվել է 2000 թվականի հունիսին՝ որպես համառուսաստանյան  հասարակական կազմակերպություն։ ՌՀՄ-ն ղեկավարում է գործարար, ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան Արա Աբրահամյանը։ -0-