ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ՌԻԱ Նովոստի Միջազգային տեղեկատվության ռուսական գործակալությունը Dow Jones-ի, Ֆոնդային բորսայի մասնակիցների ազգային ասոցիացիայի, Արժույթի ազգային ասոցիացիայի հետ համատեղ անցել է «Ռուսական դրամային շուկա 2010։ Տարածաշրջանային հավակնություններ» միջազգային խորհրդաժողովի նախապատրաստական աշխատանքներին։
Խորհրդաժողովի շրջանակներում նախատեսվում է արժութային քաղաքականության, մակրոտնտեսության, փոխարժեքի գոյացման, շուկայի գործիքների, forex շուկայում ստեղծված իրավիճակի հետ կապված հարցերի, ինչպես նաև դրամային շուկայի մասնակիցների գործունեության կոնկրետ ասպեկտների համալիր քննարկում։
«ԲՌՀՉ երկրները (Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան) ավելի ակտիվ դեր են խաղում համաշխարհային տնտեսական ասպարեզում,- պատմում է ՌԻԱ Նովոստիի գլխավոր տնօրենի տեղակալ Եվգենիա Բուգասը։ - Տնտեսության զարգացումը ենթադրում է նաև ֆինանսական ժամանակակից գործիքների զարգացում, տարածաշրջանային արժութային և տնտեսական կենտրոնների ձևավորում։ Ներկայիս խորհրդաժողովը բարձրացնում է ռուսական դրամային շուկայի թափանցիկությունը։ Այն թույլ կտա նաև ծանոթանալ արևմտյան երկրների ֆինանսական ոլորտի առաջնային փորձին, կընդլայնի արևմտյան աշխարհի տնտեսության հասկացությունը»։
Ակնկալվում է, որ «Ռուսական դրամային շուկա 2010։ Տարածաշրջանային հավակնություններ» խորհրդաժողովը Ռուսաստանի, ԱՊՀ, ԵՄ և ԱՄՆ երկրների առաջատար ընկերությունների ոչ պակաս քան 200 ղեկավարներ կհավաքի և կդառնա դրամային ոլորտի ամենածավալուն և նշանակալից իրադարձություններից մեկը։
«Ռուսական պարտքի շուկայի զարգացումը սերտորեն կապված է ռուսական ֆինանսական շուկայի զարգացման հետ ընդհանուր առմամբ»,- նշել է ՆԱՈՒՖՈՐ վարչության նախագահ Ալեքսեյ Տիմոֆեևը։ - Եվ դրա գլխավոր խնդիրներից մեկը ես համարում եմ բարենպաստ պայմանների ստեղծումը ամենալայն շրջանակի ընկերությունների պարտքի շուկա մուտք գործելու նպատակով, ինչն առաջին քայլը կդառնար նրանց կողմից ֆինանսական շուկայի՝ որպես սեփական զարգացման միջոցների աղբյուրի օգտագործման ուղղությամբ»։ Նա կարևորում է նման հարցերի հրապարակային քննարկումը, այդ թվում՝ խորհրդաժողովի ընթացքում, քանի որ դա թույլ կտա փորձի որակյալ փոխանակում իրականացնել և առավել արդյունավետ լուծումներ մշակել։
Խորհրդաժողովը կանցկացվի 2010 թվականի հոկտեմբերի 21-ին Մոսկվայում՝ «Մարիոթ Գրանդ Օթելում»։
Միջոցառման կայքն է՝ http://www.rdr.rian.ru ։ Տեղեկատվական օժանդակության, տեղեկատվական հովանավորության և մամուլի հավատարմագրման հարցերով նախագծի համակարգող Սվետլանա Իվանովա։ Հեռ.՝ +7 495-645-66-01 (ներքին՝ 7617), բջջ. +7 903-550-96-78. E-mail: [email protected] -0-