Աբրամովիչը ցանկանում է գնել NEC հոլանդական ֆուտբոլային ակումբը. թերթ

12.08.2010, 13:10
Աբրամովիչը ցանկանում է գնել NEC հոլանդական ֆուտբոլային ակումբը. թերթ
Աբրամովիչը ցանկանում է գնել NEC հոլանդական ֆուտբոլային ակումբը. թերթ

Ռուսաստանցի միլիարդատեր Ռոման Աբրամովիչը մտադիր է գնել բարձրագույն լիգայում մասնակցող NEC հոլանդական ֆուտբոլային ակումբը, բանակցությունների միջնորդն է Էստոնիայի ֆուտբոլային միության նախագահ Այվար Պոխլակը, հինգշաբթի գրում է Postimees էստոնական թերթը:

Ըստ թերթի, այժմ գործարքն արդեն «թևակոխում է փաստաթղթերի ստորագրման փուլը», հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Էստոնիայի ֆուտբոլային միության նախագահը հրաժարվել է պատասխանել թերթի այն հարցին, թե որքան հեռու են գնացել Աբրամովիչի և հոլանդացիների միջև ընթացող բանակցությունները: Նա նաև հայտարարել է, որ անձամբ չի հանդիպել ռուսաստանցի գործարարի հետ: «Ես Աբրամովիչի հետ դեռ անձամբ չեմ հանդիպել», - ասել է Պոխլակը, ով ավելի վաղ ևս միջնորդական ծառայություններ է մատուցել եվրոպական ֆուտբոլում կարևոր գործարքների ժամանակ:

Միաժամանակ Postimees թերթի տեղեկատվության համաձայն, օգոստոսի սկզբին Աբրամովիչի զբոսանավը տեսել են Տալինի նավահանգստում: Ըստ թերթի, սկզբնապես ենթադրվում էր, որ գործարարն այս շաբաթվա սկզբում Էստոնիայում պետք է հանդիպեր հոլանդական կողմի ներկայացուցիչների հետ: Սակայն հանդիպումն ու փաստաթղթերի ձևակերպումը տեղափոխվել են սեպտեմբերի կես եվրոպական երկրներից մեկը:

Թիմը, որով հետաքրքրվել է Լոնդոնի Chelsea ակումբի սեփականատերը, 1900 թ.-ին հիմնադրված միջին մակարդակի NEC (Nijmegen Eendracht Combinatie) հոլանդական ակումբն է, որը ներկայացնում է Նեյմեգեն քաղաքը: Մինչև հիմա թիմը չի նվաճել երկրի չեմպիոնի տիտղոսը և չի հաղթել Հոլանդիայի գավաթի խաղերում: Նախորդ սեզոնն ակումբն ավարտել է՝ զբաղեցնելով համեստ 13-րդ տեղը: Այս թիմում է խաղացել նախկին ֆուտբոլիստ, մարզիչ Գուս Հիդինգը:

Այս տեղեկատվության կապակցությամբ ՌԻԱ Նովոստին դեռ չի ստացել Աբրամովիչի մեկնաբանությունները:-0-