ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Ոչ նորմալ շոգ եղանակը, ինչպիսին հիմա է, Ռուսաստանի տարածքում չի եղել առնվազն հազար տարի, սա բացարձակապես բացառիկ երևույթ է, հայտարարել է Ռոսհիդրոմետի ղեկավար Ալեքսանդր Ֆրոլովը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին։
Ըստ նրա, գիտնականները հնարավորություն ունեն անցյալի եղանակային պայմանների մասին տեղեկություններ ստանալու տարբեր մեթոդների, մասնավորապես, լճային կուտակումների վերլուծության օգնությամբ։
«Մենք վտանգավոր եղանակային պայմանների հազար տարվա «արխիվ» ունենք։ Կարելի է ասել, որ հազար տարվա ժամանակահատվածում շոգի տեսանկյունից նմանատիպ երևույթ մեր երկրի տարածքում չի նկատվել»,- ասաց Ֆրոլովը։ -0-