Քրեական հավաքն ավարտվել է ոստիկանի հետ փոխհրաձգությամբ և Մոսկվայում օրենքով հայ գողի ձերբակալությամբ. ՆԳԳՎ

06.08.2010, 18:58
Քրեական հավաքն ավարտվել է ոստիկանի հետ փոխհրաձգությամբ և Մոսկվայում օրենքով հայ գողի ձերբակալությամբ. ՆԳԳՎ
Քրեական հավաքն ավարտվել է ոստիկանի հետ փոխհրաձգությամբ և Մոսկվայում օրենքով հայ գողի ձերբակալությամբ. ՆԳԳՎ

Հատուկ գործողության ժամանակ ժամանակ ՌԴ մայրաքաղաքի ոստիկանությունը ձերբակալել է օրենքով գող Սերյոժա-Օսետրինային, ով Մոսկվայի  արևմուտքում քրեական հավաք է սարքել, որի մասնակիցները ձերբակալության ժամանակ կրակել են աշխատակիցներին, ուրբաթ ՌԻԱ Նովոստիին է հայտնել Մոսկվայի ՆԳԳՎ տեղեկատվության և հանրային կապերի վարչության պետ, ոստիկանության գնդապետ Վիկտոր Բիրյուկը:

«Հուլիսի 5-ին, մոսկովյան ժամանակով ժամը 20.30-ին Կրիլատսկիե խոլմի փողոցի 36 տան մոտ Մոսկվայի արևմտյան ադմինիստրատիվ օկրուգի հարցով ՆԳՎ քրեական հետախուզման աշխատակիցները ՌԴ ՆԳՆ քրեական հետախուզության դեպարտամենտի 2-րդ օպերատիվ-հետախուզական բյուրոյի աշխատակիցների հետ համատեղ շրջափակել են անհայտ քաղաքացիների վեց մեքենաները»,- ասաց Բիրյուկովը:

Ըստ նրա, փաստաթղթերի ստուգման փորձ կատարելու ժամանակ այդ քաղաքացիներն ակտիվ զինված դիմադրություն են ցուցաբերել:

«Արդյունքում ոստիկանության աշխատակիցները ստիպված են եղել զենք կիրառել: Փոխհրաձգության ընթացքում ոչ ոք չի տուժել»,- նշեց գործակալության աշխատակիցը:

ՆԳԳՎ ներկայացուցիչը պատմեց, որ «տվյալ անձանց խումբը հավաքվել է հայաստանցի Սերյոժա-Օսետրինա մականունով օրենքով գողի քրեական հարցերի լուծման համար:

«Հետագա օպերատիվ տեղեկատվության մշակման ընթացքում ձերբակալվել է ութ մարդ, այդ թվում օրենքով գող Սերգեյ Ասատրյանը: Ձերբակալվածների մոտ հայտնաբերվել է ПМ անտրճանակ և, ենթադրաբար, թմրանյութեր: Բոլոր հայտնաբերված առարկաներն ուղղվել են Մոսկվայի ՆԳԳՎ փորձագիտական-քրեական կենտրոնի հետազոտության»,- ավելացրեց Բիրյուկովը:

Նա նշեց, որ փորձաքննությունների արդյունքում կլուծվի ձերբակալվածների հանդեպ քրեական գործի հարուցման հարցը: -0-Ա.Բ.