Վերջին 1,5 ամսվա ընթացքում Ռուսաստանն ավելի քան 400 տոննա հումանիտար բեռ է տեղափոխել Ղրղզստան

27.07.2010, 16:14
Վերջին 1,5 ամսվա ընթացքում Ռուսաստանն ավելի քան 400 տոննա հումանիտար բեռ է տեղափոխել Ղրղզստան

Վերջին 1,5 ամսվա ընթացքում Ռուսաստանն ավելի քան 400 տոննա հումանիտար բեռ է տեղափոխել Ղրղզստան, լրագրողներին հայտնեց Ղրղզստանում Ռուսաստանի դեսպան Վալենտին Վլասովը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

Ըստ ռուս դեսպանի՝ «հումանիտար օգնության մատակարարման առաջնհերթություններն այժմ փոխվում են, իսկ Ղրղզստան մենք հիմնականում շինարակական նյութեր կմատակարարենք»։

Վլասովը մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամից 5 տոննա հումանիտար օգնություն փոխանցելու արարողությանը։ -0-