Մոսկվայի քաղաքապետը դեռ որոշում չի կայացրել իր ապագայի վերաբերյալ

20.07.2010, 13:36
Մոսկվայի քաղաքապետը դեռ որոշում չի կայացրել իր ապագայի վերաբերյալ
Մոսկվայի քաղաքապետը դեռ որոշում չի կայացրել իր ապագայի վերաբերյալ

Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովը դեռևս չի կողմնորոշվել Մոսկվային քաղաքապետի պաշտոնում իր ապագայի կապակցությամբ:

Լուժկովն արդեն 18 տարի է ղեկավարում է Մոսկվան, նա զբաղեցնում է քաղաքապետի պաշտոնը 1992 թ.-ից: Քաղաքապետի լիազորությունների ժամկետը լրանում է 2011 թ.-ի ամռանը: Երկուշաբթի՝ հուլիսի 19-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ Լուժկովը հրաժարվել է մեկնաբանել 2011 թ.-ից հետո իր լիազորությունների ժամկետի հնարավոր երկարացման մասին լրագրողների հարցը:

«Դա իմ գործն է: Ես սկզբից պետք է ինձ համար որոշում ընդունեմ», - հայտարարել է Լուժկովը «Մոսկովսկի կոմսոմոլեց» թերթին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Լուժկովի հրաժարականի մասին ասեկոսեներն անընդհատ շրջանառության մեջ են: Իսկ նա իր հնարավոր հրաժարականի մասին ասեկոսեներին հումորով է վերաբերվում: 2008 թ.-ի փետրվարին Լուժկովը հայտարարեց լրագրողներին, որ աշխատում է քաղաքային համակարգում 1986 թ.-ից, և ամեն տարի նրան ճանապարհում են:

Լուժկովը ծնվել է 1936 թ. սեպտեմբերի 21-ին Մոսկվայում, ավարտել է Մոսկվայի Գուբկինի անվան Նավթի և գազի ինստիտուտը, ղեկավարող պաշտոններ է զբաղեցրել քիմիական արդյունաբերության ձեռնարկություններում և կազմակերպություններում:-0-