Հայաստանն ու Ռուսաստանը մշակում են երկու երկրների ձեռնարկությունների միջև կոոպերացիոն կապերի ստեղծման նախագծեր, Հայաստանի հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:
«Մենք այժմ աշխատում ենք համագործակցության ուղղությամբ: Ի դեպ, Հայաստանի և հայկական ղեկավարության հետ Հայաստանի և Ռուսաստանի ձեռնարկությունների միջև կոոպերացիոն կապերի ստեղծման նախագծեր են մշակվում», - ասել է Բորդյուժան:
Նրա խոսքերով` դա փորձնական ծրագիր է, որի հիման վրա կմշակվի համատեղ ձեռնարկությունների ստեղծման միասնական տեխնոլոգիա` հետագայում այն ՀԱՊԿ- շրջանակներում տարածելու համար:
Բորդյուժան նշեց այս գործում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ցուցաբերած մեծ աջակցությունը:
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի խոսքերով` առաջիկայում կարելի է արձանագրել, որ Հայաստանի տարածքում ստեղծվել են մի քանի համատեղ ձեռնարկություններ ռազմատնտեսական համագործակցության ոլորտում:-0-