ԱՊՀ և Բալթյան երկրների թատրոնները Մոսկվայում կներկայացնեն իրենց լավագույն բեմադրությունները

10.03.2010, 16:36
ԱՊՀ և Բալթյան երկրների թատրոնները Մոսկվայում կներկայացնեն իրենց լավագույն բեմադրությունները
ԱՊՀ և Բալթյան երկրների թատրոնները Մոսկվայում կներկայացնեն իրենց լավագույն բեմադրությունները

«Ոսկե դիմակ» փառատոնի արտամրցութային ծրագիրը՝ «Դիմակ պլյուսը», որի շրջանակներում ներկայացված են ԱՊՀ երկրների թատրոնների լավագույն ներկայացումները, վաղը կբացվի Ռիգայի Նոր թատրոնի (Լատվիա) «Նուրբ ազնիվ գազերը» բեմադրությամբ, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեց ԱՊՀ մասնակից-պետությունների Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի (ՀՀՄՀ) մամուլի քարտուղար Ալեքսանդր Կալուգինը:

2009 թ.-ին՝ ստեղծման պահից ի վեր, ՀՀՄՀ-ն աջակցում է «Դիմակ պլյուս» արտամրցութային ծրագրին:

«Թատերական ոլորտում տաղանդներին աջակցելը հիմնադրամի գործուենության կարևորագույն ուղղություններից է», - ասում է ՀՀՄՀ-ի գործադիր տնօրեն Արմեն Սմբատյանը: «Օրեցօր Համագործակցության երկրների թատրոնն ավելի նկատելի է, և մեր հարևանների թատերարվեստի հետ ծանոթությունն ավելի մեծ հետաքրքրություն է ձեռք բերում հանդիսատեսի շրջանում, այդ թվում նաև՝ պահանջկոտ մոսկովյան հանդիսատեսի շրջանում: Այդ պատճառով ԱՊՀ երկրների թատերախմբերի այցը Մոսկվա նշանակալի իրադարձություն է Մոսկվայի թատերական կյանքում»:

Այս տարի արտամրցութային ծրագրի շրջանակներում ներկայացված են Հ. Թումանյանի անվան Պետական Տիկնիկային թատրոնը (Հայաստան, «Երկնքից ընկած հեքիաթը» ներկայացում), Ժամանակակից խորեոգրաֆիայի պարը «D.O.Z.S.K.I.» (Բելառուս, «Հասունություն/Քար, մկրատ, թուղթ/Հովիտների հովտում/Ձմեռ»), «Կարակուլի»  պարի թատրոնը (Բելառուս, «Հարսանիքիկ»), Լատվիայի Ազգային օպերան («Ավազե մարդը»), Ռիգայի Նոր թատրոնը (Լատվիա, «Նուրբ ազնիվ գազերը»), Կիև-մոդեռն-բալետը (Ուկրաինա, «Շչելկունչիկ»), ինչպես նաև մի շարք ռուսական թատրոններ, օրինակ՝ Մ. Գորկովի անվան Դրամայի թատրոնը (Սամարա, «Զատիկները վերադառնում են երկիր»), Յու. Պ. Կիսելյովի անվան Պատանի հանդիսատեսի թատրոնը (Սարատով, «Նատաշայի երազանքը»), Խ. Նամսարաևի անվան Դրամայի թատրոնը (Ուլան-ուդե, «Ճանապարհ դեպի լուսավորություն»), Մուստա Քարիմի անվան Ազգային երիտասարդական թատրոնը (Ուֆա, «Գիշերեց ոսկե ամպիկը»), Դրամայի թատրոնը (Օմսկ, «Խաղացողները»), АХЕ թատրոնը (Սանկտ Պետերբուրգ, «Շարունակվող կորը») և Գ. Կոզլովի անվան արվեստանոցը  (Սանկտ Պետերբուրգ, «Ապուշը»):

«Դիմակ պլյուսի» մասնակիցներին ընտրելիս կազմակերպիչները հիմնվել են «Ոսկե դիմակի» փորձագետիական խորհուրդների անդամների կարծիքի և թատերական քննադատների խորհուրդների վրա:

2009 թ.-ին «Ոսկե դիմակին» մասնակցել է 8 թատերախումբ Հայաստանից, Բելառուսից, Ղազախստանից, Ուզբեկստանից և Ուկրաինայից: Կազմակերպիչների հաշվարկներով՝ ներկայացումների 15 ցուցադրություններին այցելել է ավելի քան 5 հազար հանդիսատես:-0-