Անհայտ անձը տեղեկացրել է Մոսկվայի շուկայում պայթյունի սպառնալիքի մասին, ընթանում է տարհանում
15.01.2010,
13:38
Անհայտ անձը տեղեկացրել է Մոսկվայի շուկայում պայթյունի սպառնալիքի մասին, ընթանում է տարհանում
Ոստիկանությունը տարհանում է Մոսկվայի հյուսիս-արևմուտքում գտնվող Տուշինսկի շուկայի հաճախորդներին և վաճառականներին պայթյունի սպառնալիքի պատճառով, ուրբաթ «ՌԻԱ Նովոստիին» տեղեկացրել է Մոսկվայի իրավապահ մարմինների աղբյուրը:
«Տարհանումը սկսվել է տեղական ժամանակով ժամը 11:00-ին այն բանից հետո, երբ «02» հեռախոսահամարով մի անհայտ անձ տեղեկացրել է շուկայի պայթյունի սպառնալիքի մասին», - ասել է գործակալության զրուցակիցը:
Առևտրային համալիրի տարածքը զննում են կինոլոգները՝ պայթուցիկ գտնելու ունակությամբ ծառայողական շների օգնությամբ: Ոստիկանությունը որոնում է զանգահարող անձին, ասել է աղբյուրը:-0-