Զյուգանովը զանգվածային բողոքի կոչ է անում ընտրություններում տեղ գտած խախտումների դեմ

14.10.2009, 18:24
Զյուգանովը զանգվածային բողոքի կոչ է անում ընտրություններում տեղ գտած խախտումների դեմ

ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ՌԴԿԿ առաջնորդ Գենադի Զյուգանովն առաջարկում է զանգվածային բողոքներ կազմակերպել ընտրություններում խախտումների և կեղծիքների ստեղծված պրակտիկայի դեմ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Ընդհանուր առմամբ հոկտեմբերի 11-ին քվեարկության օրը ՌԴ 75 շրջանում անցկացվել է տարբեր մակարդակի մոտ 7 հազար ընտրություն։ Գործնականորեն ամենուր հաղթանակ են տարել «Եդինայա Ռոսիայի» համակիրները։ Ընդդիմությունն, իր հերթին, հայտարարել է իրբ տեղ գտած բազմաթիվ խախտումների մասին։ Չորեքշաբթի ընդդիմադիր խմբակցությունները լքել են Պետդումայի նիստերի դահլիճը՝ ի նշան ընտրությունների արդյունքների դեմ բողոքի։

«Մինչև մենք զանգվածային բողոք չանցկացնենք այն քաղաքականության դեմ, որը զրկում է քաղաքացիներին ընտրություններին մասնակցելու տարրական իրավունքից, իրավիճակը շտկել հնարավոր չէ»,- չորեքշաբթի լրագրողներին է ասել Զյուգանովը։

Նա նշել է, որ կոմունիստները կձգտեն ներգրավել քաղաքացիներին իրենց իրավունքների պաշտպանության գործընթացում։ -0-