Շաբաթ օրը Բելառուսում կսկսվի ՀԱՊԿ համատեղ համալիր զորավարժությունների երկրորդ փուլը

17.09.2009, 15:43
Շաբաթ օրը Բելառուսում կսկսվի ՀԱՊԿ համատեղ համալիր զորավարժությունների երկրորդ փուլը

Սեպտեմբերի 19-ին Բելառուսում կսկսվի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության համատեղ համալիր զորավարժությունների երկրորդ փուլը «Արևմուտք 2009» օպերատիվ- ռազմավարական զորավարժությունների շրջանակներում, հայտնեց ՀԱՊԿ Գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը:

«ՀՀԶ երկրորդ փուլի թեման «Հավաքական անվտանգության Արևելաեվրոպական տարածաշրջանում ՀԱՊԿ անդամ-պետությունների ԶՈՒ ռազմական համակազմերի կիրառման կազմակերպումն է»,- Սեմերիկովի խոսքերը մեջբերեցին Հայաստանում ՀԱՊԿ տեղեկատվական աջակցության միջազգային հասարակական կենտրոնի ազգային ներկայացուցչությունից:

Նրա խոսքերով՝ զորավարժությունների ընթացքում նախատեսվում է մշակել հավաքական անվտանգության Արևելաեվրոպական տարածաշրջանում ՀԱՊԿ անդամ-պետությունների ԶՈՒ ռազմական համակազմերի տեղաբաշխման կարգի հստակեցման, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակներում ռազմաքաղաքական, ռազմական և ռազմատեխնիկական օգնության  ցուցաբերման հարցերը:

«Նաև 2009 թ.-ի սեպտեմբերի 26-29-ը կմշակվեն ՀԱՊԿ անդամ-պետությունների ԶՈՒ ռազմական համակազմերի ռազմական գործողությունների պատրաստության ու տեսության գործնական հարցերը: Զորավարժությունը կանցկացվի Բելառուսի հանրապետության պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Լեոնիդ Մալցևի ղեկավարությամբ»,- հստակեցրեց Սեմերիկովը:

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալը հիշեցրեց, որ ՀՀԶ առաջին փուլն անցել է օգոստոսի 26-28-ը Մոսկվայում՝ ՀԱՊԿ Միավորված շտաբում:

Երկրորդ փուլը կանցկացվի սեպտեմբերի 19-29-ը Բելառուսի տարածքում, երրորդը` հոկտեմբերին Ղազախստանի տարածքում: -0-