Պուտինը Օբամային հյուրասիրել է բելուգայով յուղաբլիթներով և լորի պելմեններով

07.07.2009, 16:36
Պուտինը Օբամային հյուրասիրել է բելուգայով յուղաբլիթներով և լորի պելմեններով

ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի համար ազգային ոճով նախաճաշ է պատրաստել։ ՌԴ-ում աշխատանքային այցով գտնվող Օբաման շնորհակալություն է հայտնել Պուտինին հանդիպելու հնարավորության համար, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»։

«Ես շատ հետաքրքիր զրույց եմ ակնկալում»,- ասել է ԱՄՆ նախագահը։ «Եվ լավ նախաճաշ,- հավելել է Պուտինը։ - Մենք ձեզ համար ռուսական ոճով նախաճաշ ենք պատրաստել»։

Կարճ զրույիցից հետո մամուլի ներկայացուցիչները հեռացել են, իսկ Պուտինն ու Օբաման՝ գնացել նախաճաշի։

Նախաճաշի սեղանները պատրաստվել են ինչպես սրահի ներսում, այնպես էլ պատշգամբում, որտեղ մի քանի ամառային բազմոցներ են տեղադրվել մեծ դարչնագույն ծածկերի տակ։

Պատշգամբում սեղանները ծածկված են եղել ավանդական պավլովո-պոսադյան ոճով զարդարված կապույտ, սպիտակ և կարմիր գույների գլխաշորերով, եռում էր մեծ պղնձե փայլեցված ինքաեռը, որը բորբոքում է կարմիր շեղօձիք վերնաշապկով մարդը՝ ավանդական երկարաճիտ կոշիկի օգնությամբ։

Նախաճաշին մատուցվել է ձիթաբլիթներով ապխտած բելուգա և լոռամրգու մարմելադ, հավկիթ սև խավիարով և թթվասերով, ինչպես նաև լորի մսով պելմենի։

Որպես աղանդեր մատուցվել է պաղպաղակ տնային թթվասերից և բալի կիսել։ Նախաճաշի ընթացքում ռուսական ժողովրդական երաժշտական գործիքների նվագախումբը Օբամայի համար կատարել է ռուսական ազգային ստեղծագործություններ։ -0-