«ՌԻԱ Նովոստի» գործակալությունն արժանացել է Մոսկովյան 31-րդ միջազգային կինոփառատոնի դիպլոմի

26.06.2009, 10:20
«ՌԻԱ Նովոստի» գործակալությունն արժանացել է Մոսկովյան 31-րդ միջազգային կինոփառատոնի դիպլոմի

«ՌԻԱ Նովոստի» գործակալությունն արժանացել է Մոսկվայում հունիսի 19-28-ն անցկացվող Մոսկովյան 31-րդ միջազգային կինոփառատոնի դիպլոմի։

«Ձեր հարգված գործակալության հետ ինձ կապում է բազմամյա ընկերությունը»,- ասել է ՌԴ կինեմատոգրաֆիստների միության նախագահ Նիկիտա Միխալկովը «ՌԻԱ Նովոստի» գործակալության ներկայացուցչին դիպլոմը հանձնելիս։

Արդեն մի քանի տարի «ՌԻԱ Նովոստին» փառատոնի, մասնավորապես, ՄՄԿՓ –ի ռուսական ծրագրերի տեղեկատվական գործընկերն է։

Մոսկովյան միջազգային կինոփառատոնն անցկացվում է 1959 թ.-ից։-0-