ՌԴ բանակում ծառայում է Հայաստանի 19 քաղաքացի. Գխավոր շտաբ
23.06.2009,
15:26
ՌԴ բանակում ծառայում է Հայաստանի 19 քաղաքացի. Գխավոր շտաբ

ՌԴ Զինված ուժերում ծառայում է Հայաստանի 19 քաղաքացի, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Գլխավոր շտաբի պետի տեղակալ, ՌԴ ԶՈՒ գլխավոր կազմակերպչական-մոբիլիզացիոն վարչության պետ Վասիլի Սմիրնովին:
Ընդհանուր առմամբ, Սմիրնովի խոսքերով, ՌԴ Զինված ուժերում ծառայում է 325 օտարերկրացի մերձավոր արևելքի երկրներից:
«Մեր բանակում ժամկետային ծառայություն անցնող օտրարերկրացիների թվում մեծամասնությունը Տաջիկստանի (103 մարդ), Ուզբեկստանի (69) և Ուկրաինայի (42) քաղաքացիներ են: Կան նաև Հայաստանի (19), Ադրբեջանի (27), Բելառուսի (8) և Ղազախստանի (15) քաղաքացի»,- ասաց Սմիրնովը:
Բացի այդ, նրա խոսքերով, ռուսական բանակում ծառայում է ևս մի քանի մարդ այլ երկրներից, այդ թվում մեկ զինծառայող՝ Վրաստանից: