Հայաստանը երբեք տարաձայնություններ չի ունեցել ՀԱՊԿ ԱԱՀՈՒ-ի ձևավորվման հարցում. Բորդյուժա

Հայաստանը երբեք տարաձայնություններ չի ունեցել ՀԱՊԿ Արագ արձագանքման հավաքական ուժերի (ԱԱՀՈՒ) ձևավորվման հարցում, «Միր» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան։
«Հայաստանը երբեք տարաձայնություններ չի ունեցել։ Նրանք ունեին մոտեցումներ, որոնք ավելի էին կոնկրետացնում ԱԱՀՈՒ-ի աշխատանքը», - ասել է Բորդյուժան։
Նրա խոսքերով, մի շարք հոդվածների կապակցությամբ որոշակի դիրքորոշում ունի Ուզբեկստանը։
«Կարծում եմ, որ դա ևս քննարկման առարկա է ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստի ժամանակ, որը կկայանա Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանի նախօրեին։ Կարծում եմ, որ այդ հարցերը կքննարկվեն նաև նախագահների կողմից», - նշել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը։
Բորդյուժայի խոսքերով, ԱԱՀՈՒ-ի ձևավորման հարցում չարժե խոսել տարաձայնությունների մասին։
«Խոսքն այն մասին է, որ համաձայնեցման ընթացքում յուրաքանչյուր պետություն իր դիրքորոշումներն է արտահայտում այս կամ այն հարցի շուրջ։
Դա ոչ միայն բնական է, այլև հարկավոր է, քանի որ ԱԱՀՈՒ-ի ստեղծումն անդրադառնում է ամենակարևորին՝ յուրաքանչյուր պետության ինքնիշխանության տարրերին, անդրադառնում է նաև անվտանգության հարցերը կանոնակարգող ազգային ներքին օրենսդրությունների մի ողջ շարքի», - ընդգծել է Բորդյուժան։
Նրա խոսքերով, յուրաքանչյուր պետություն արտահայտում է իր տեսակետը՝ ելնելով այն մոտեցումներից, որոնք ունի անվտանգության ոլորտում։
«Կարծիքը միաձայն է՝ հավաքական ուժերն անհրաժեշտ են։ Հարցն այն է, թե ինչպես այս կամ այն արտահայտությունը կհնչի համաձայնագրի մեջ», - ընդգծել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը։
2009 թ.-ի փետրվարին ՀԱՊԿ մասնակից-պետությունների նախագահները որոշում ընդունեցին ԱԱՀՈՒ-ի ստեղծման մասին և հանձնարարեցին ՀԱՊԿ-ի քարտուղարությանն ու Միավորված շտաբին՝ հունիսին նախապատրաստել նորմատիվային փաստաթղթերի նախագծերը։
ԱԱՀՈՒ-ի ստեղծման հիմնական նպատակների թվում են ՀԱՊԿ երկրների անվտանգության հետագա ամրապնդումը՝ գոյություն ունեցող և պոտենցիալ սպառնալիքների, այդ թվում նաև ահաբեկչության, ծայրահեղականության, թմրանյութերի ապօրինի շրջանառության ֆոնի ներքո՝ հաշվի առնելով համաձայնեցված և օպերատիվ արձագանքման միջոցով բնական և տեխնածին արտակարգ իրավիճակների կանխարգելումն ու չեզոքացումը, միջազգային խաղաղության և անվտանգության պահպանման գործում ՀԱՊԿ-ի արդյունավետ մասնակցության ապահովումը։-0-