Սարգսյանն ու Ալիևը կքննարկեն Ղարաբաղի հարցը պետերբուրգյան հանդիպման ժամանակ. Կրեմլ

02.06.2009, 17:03
Սարգսյանն ու Ալիևը կքննարկեն Ղարաբաղի հարցը պետերբուրգյան հանդիպման ժամանակ. Կրեմլ
Սարգսյանն ու Ալիևը կքննարկեն Ղարաբաղի հարցը պետերբուրգյան հանդիպման ժամանակ. Կրեմլ

Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը Սանկտ Պետերբուրգում հանդիպման ժամանակ, ուր նրանք կժամանեն Պետերբուրգյան միջազգային տնտեսական ֆորումին մասնակցելու համար, կքննարկեն Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի կարգավորման հարցեր, հայտնեց ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Նատալյա Տիմակովան:

«Սա այն գործընթացի շարունակությունն է, որ նախագահ Մեդվեդևն ավելի վաղ սկսել էր, երբ կնքվել էր մոսկովյան հռչակագիրը: Սա կարևոր պահ է, որ ՀՀ և Ադրբեջանի առաջնորդները ժամանում են Սանկտ Պետերբուրգ, այդ թվում այն բանի համար, որ մասնակցեն ֆորումին, և դա թույլ է տալիս ևս մեկ անգամ հանդիպել ու քննարկել ընթացիկ իրավիճակը»,- Տիմակովան հայտարարեց լրագրողներին:

Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման թեման վերջին անգամ բարձր մակարդակով քննարկվել է Ադրբեջանի և Հայաստանի նախագահների Մոսկվա կատարած այցերի ընթացքում այս տարվա ապրիլին և ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ նրանց հանդիպման ժամանակ:   

«Այստեղ կարևոր է զուտ երկխոսության շարունակության փաստը և այն, որ կողմերից երկուսն էլ պատրաստակամություն են հայտնում դրա հանդեպ և ճանաչում այս հարցում ռուսաստանի միջնորդական դերը»,- ավելացրեց մամուլի քարտուղարը: -0-