Ռուսաստանը կընդլայնի ցորենի մատակարարումը Ասիական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջան
Ռուսաստանը մտադիր է կատարելագործել արտահանման քաղաքականությունը ցորենի շուկայում և ընդլայնել ցորենի մատակարարումը Ասիական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջան, հայտնեց ՌԴ առաջին փոխվարչապետ Վիկտոր Զուբկովը «Ռոսիսկայա գազետա» թերթին տված հարցազրույցում։
«Որպես մեր ռազմավարական առաջադրանքներից մեկը՝ մենք տեսնում ենք ցորենի մատակարարման ընդլայնումը Ասիական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջան։ Նրանք աշխույժ զարգանում են, բնակչությունն առաջիկա տարիներին այնտեղ կաճի, և սննդամթերքի հետ կապված խնդիրները կպահպանվեն։ Մենք ցորենի շուկայում մեր առաջադրանքն ենք համարում առաջարկ ապահովել այնտեղ, որտեղ կա պահանջարկ»,- ասաց նա։
Զուբկովի խոսքով, Ռուսաստանը կմտածի ցորենի հեռավոր արևելյան միջանցքի ստեղծման մասին, որը «թույլ կտա ռուսական ցորենը դուրս բերել Խաղաղ Օվկիանոս»։ «Մենք կառաջարկենք Հեռավոր Արևելքում հզոր բեռնաթափող տերմինալներ ստեղծելու համար մասնավոր ներդրումների խթանման մեխանիզմներ։ Այս խնդրի լուծմանը կմիանա նաև Ցորեենի միավորված ընկերությունը»,- հայտարարեց ՌԴ առաջին փոխվարչապետը։ -0-