Հայաստանի մի քաղաքացի ուղղիչ աշխատանքների է դատապարտվել դստեր երկու համադասարանցիներին ծեծի ենթարկելու համար
16.04.2009,
14:47
Հայաստանի մի քաղաքացի ուղղիչ աշխատանքների է դատապարտվել դստեր երկու համադասարանցիներին ծեծի ենթարկելու համար
Օկտյաբրսկի (Բաշկիրիա) քաղաքի դատարանը մեղավոր է ճանաչել 43-ամյա բնակչին, ՀՀ քաղաքացուն երկու դպրոցականներին ծեծի ենթարկելու մեջ և դատապարտել 10 ամիս տևողությամբ ուղղիչ աշխատանքների՝ ի շահ պետության պահելով աշխատավարձի 5 տոկոսը։
Ինչպես հաղորդում են ռուսական ԶԼՄ-ները, դատապարտյալից բռնագանձվել է նաև 13 770 ռուբլի՝ տուժած երեխաների բուժման ծախսերը հատուցելու համար։
Հետաքննության տվյալներով՝ 2008 թ.-ի հոկտեմբերի 3-ի առավոտյան տղամարդը իրարանցում է սարքել Օկտյաբրսկի միջնակարգ դպրոցներից մեկում։
Միաժամանակ, որպես դաստիարակչական միջոց, նա բռնել է դստեր երկու 12-ամյա համադասարանցիների հագուստների օձիքներից և հարվածել միմյանց ճակատներով։ Այնուհետև չարագործը տղաներից մեկի գլուխը խփել է դասասենյակի փայտե տախտակին և բռունքով հարվածել այտին։-0-