Պատրիարք Կիրիլը կողմ է բանակում քահանայի ինստիտուտ ներդնելուն
Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլը Կալինինգրադի Կանտի անվան Ռուսական պետական համալսարանում հանդիպման և ակտիվ շփման ընթացքում հանդես եկավ զինծառայողներին պրոֆեսիոնալ մակարդակով հոգևոր սնունդ տրամադրելու օգտին:
«Աստիճանաբար պետք է անցնել պրոֆեսիոնալ կերպով հոգևոր սնունդ տրամադրելու պրակտիկային»,- ասաց պատրիարքը։
Նրա խոսքերով՝ այս համակարգը ենթադրում է, որ քահանաները, ովքեր հոգ կտանեն զորամասերում զինծառայողների մասին, այլևս այլ աշխատանք չեն ունենա։
«Ես կողմ եմ, որպեսզի բանակում քահանաներ լինեն»,- ընդգծեց Պատրիարքը։ «Սա համաշխարհային պրակտիկա է, և ինձ համար անհասկանալի է, թե ինչու Ռուսաստանում այն մինչև այսօր չկա»,- ասաց ՌՈՒԵ առաջնորդը։
Միաժամանակ նա նաև նշեց ներկայիս ռուսական բանակում քահանաների բացակայության հնարավոր պատճառները։ Դա զինված ուժերի անպատրաստվածությունն է և, հնարավոր է, եկեղեցու ոչ լրիվ պատրաստվածությունը, մասնավորապես, պատրաստված հոգևոր ծառայողների պակասը։
Հանդիպմանը մասնակցում էին Կալինինգրադի պետական տեխնիկական համալսարանի, Բալթյան պետական ակադեմիայի, Բալթյան ծովային ռազմական ինստիտուտի և այլ կրթական հաստատությունների ուսանողներն ու սաները։ Ընդհանուր առմամբ՝ լսարանը կազմում էր մոտ 5 հազար մարդ։ -0-