«Գազպրոմը» պարզում է Վրաստանի տարածքով Հայաստանի գազամատակարարման դադարեցման պատճառները

09.01.2009, 18:43
«Գազպրոմը» պարզում է Վրաստանի տարածքով Հայաստանի գազամատակարարման դադարեցման պատճառները
«Գազպրոմը» պարզում է Վրաստանի տարածքով Հայաստանի գազամատակարարման դադարեցման պատճառները

«Գազպրոմը» հուսով է մոտ ժամանակներս պարզել վթարա-վերականգնողական աշխատանքներ իրականացնելու պատճառները, որոնք սկսվել են ուրբաթ վրացական գազատրասպորտային ընկերության կողմից՝ Հայաստան գնացող գազատարի հատվածում, լրագրողներին հայտնել է «Գազպրոմի» աղբյուրը։  

«Առայժմ մեզ համար անհասկանալի է, թե ինչ է այնտեղ պատահել և ինչու է անհրաժեշտ վթարային աշխատանքներ տանել ձմեռվա ցրտագույն պայմաններում։ Այս մասին տեղեկատվություն մենք կտրամադրենք»,- ասել է աղբյուրը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։   

Նրա խոսքերով, ուրբաթ տեղական ժամանակով 12։30-ին Վրաստանը դադարեցրել է ռուսական գազի մատակարարումը Հայաստանի Հանրապետություն։ Դադարեցման պատճառը, ըստ վրացական կողմի, «Ղազախ- Սագուրամո 1000 մմ տրամագծով մայրուղային գազատարի 43,4-66 կմ հատվածում հայտնաբերված վնասվածքների վերացման ուղղությամբ վթարա-վերականգնողական աշխատանքների իրականացումն է»:

«Գազպրոմ» ԲԲԸ-ն և «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն Վրաստանի Գազատրանսպորտային ընկերությանն են դիմել՝ վթարի հետևանքները վերացնելու համար անհապաղ բազմակողմանի օգնություն ցուցաբերելու առաջարկով, որպեսզի հնարավորինս կարճ ժամկետներում վերականգնվի ՀՀ գազամատակարարումը։--0--