Տաջիկստանում 2008 թվականի ընթացքում ավելի քան 6 տոննա թմրանյութ է առգրավվել

09.01.2009, 12:53
Տաջիկստանում 2008 թվականի ընթացքում ավելի քան 6 տոննա թմրանյութ է առգրավվել

Տաջիկստանում 2008 թվականին անօրինական շրջանառությունից ավելի քան վեց տոննա թմրանյութ է առգրավվել, որից 1,636 հազ. կգ-ն եղել է հերոին, ուրբաթ «ՌԻԱ Նովոստիին» է տեղեկացրել Թմրանյութերի վերահսկման գործակալության (ԹՎԳ) վերլուծական կենտրոնի ներկայացուցիչը։

Աղբյուրի տվյալներով, առգրավված թմրանյութերի ընդհանուր թիվն ավելի քան 730 կգ-ով գերազանցում է 2007 թվականի ցուցանիշները։

ԹՎԳ-ից նաև տեղեկացրել են, որ անցած տարի թմրանյութերի անօրինական շրջանառության դեմ պայքարում լավագույն ցուցանիշներն արձանագրել են ՆԳՆ-ի աշխատակիցները, ովքեր առգրավել են մոտ 2,7 հազ. կգ թմրանյութ։ Հակաթմրանյութային գործակալությունը առգրավել է 1,316 հազար կգ, սահմանապահները՝ 1,133 հազար կգ, Ազգային անվտանգության պետական կոմիտեն՝ 841 կգ և մաքսային ծառայությունը՝ 91 կգ։-0-