Տասնամյա տղան, օպերատիվ աշխատակիցների տվյալներով, իր գտած հրացանից պատահաբար կրակել է ընկերոջ վրա, երեքշաբթի «ՌԻԱ Նովոստիին» հայտնել է Ռոստովի շրջանի ՆԳՊՎ մամուլի ծառայության աշխատակիցը։
«Ռոստովի շրջանի Վոլգոդոնսկի ոստիկանություն է զանգահարել Հաղթանակ գյուղի ֆելդշերը։ Նա հայտնել է, որ իրեն է դիմել մի հիվանդ՝ որովայնի շրջանի հրազենային վնասվածքով, որը նրան հասցրել է տասնամյա մի տղա»,- պատմել է զրուցակիցը։
Բուժօգնության նպատակով տղաները գյուղ են վերադարձել մոտոցիկլով։ Գործակալության զրուցակցի խոսքերով, տվյալ պահին տուժածը գտնվում է Վոլգոդոնսկի հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում։ «Հրացանը տարվել է փորձաքննության։ Միջադեպի հանգամանքները պարզվում են»,- հավելել է նա։ -0-