Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար լավ հեռանկարներ կան. Ալիև
16.09.2008,
16:51
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար լավ հեռանկարներ կան. Ալիև
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը գտնում է, որ լավ նախադրյալներ կան Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար։
«Չնայած բոլոր դժվարություններին՝ այսօր լավ նախադրյալներ կան հակամարտության կարգավորման համար»,- լրագրողներին ասաց Ալիևը՝ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ բանակցություններից հետո, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։
Ըստ նրա, եթե հակամարտությունը կարգավորվի մոտ ժամանակներս, համագործակցության նոր հեռանկարներ կբացվեն։
«Մենք հարևաններ ենք, և այս տարածաշրջանից ոչ ոք որևէ տեղ չի հեռանալու, և պետք է բարիդրացիական հարաբերությունների ուղիներ փնտրել»,- ասել է Ադրբեջանի հախագահը։ -0-