Անհայտ անձինք 2,5 մլն. ռուբլի են գողացել մոսկվացի մի թոշակառուից

29.07.2008, 11:46
Անհայտ անձինք 2,5 մլն. ռուբլի են գողացել մոսկվացի մի թոշակառուից

Անհայտ անձինք հորինովի պատճառաբանությամբ ներխուժել են Մոսկվայում գտնվող մի թոշակառուի բնակարան և կողոպտել նրան՝ իրենց հետ տանելով 2,5 մլն. ռուբլի, երեքշաբթի «ՌՒԱ Նովոստիին» է տեղեկացրել Մոսկվայի իրավապահ մարմինների աղբյուրը։

Կողոպուտը տեղի է ունեցել նախօրեին երեկոյան, Պենֆիլովա փողոցի բնակարաններից մեկում։ Անհայտ անձինք կապել են տարեց կնոջը և գողացել 2,5 մլն. արժողությամբ մորթե և ոսկյա իրեր։ Միլիցիան հայտարարել է կողոպտիչների հետախուզում, ասել է գործակալության զրուցակիցը։-0-