Վրաստանը և Աբխազիան համաձայնեցրել են խաղաղ կարգավորման պլանը. թերթ

19.05.2008, 12:48
Վրաստանը և Աբխազիան համաձայնեցրել են խաղաղ կարգավորման պլանը. թերթ
Վրաստանը և Աբխազիան համաձայնեցրել են խաղաղ կարգավորման պլանը. թերթ

Թբիլիսին և Սուխումին ընդհանուր առմամբ համաձայնեցրել են վրաց-աբխազական հակամարտության խաղաղ կարգավորման պլանը, որի քննարկումը ռուս ղեկավարի հետ երկուշաբթի Մոսկվայում ծրագրում է Աբխազիայի նախագահ Սերգեյ Բագապշը, հաղորդում է «Կոմերսանտ» թերթը՝ հղում անելով չճանաչված հանրապետության կառավարության աղբյուրի վրա։

Ըստ հրատարակության տվյալների՝ որպես առաջին քայլ Թբիլիսին և Սուխումին մտադիր են Մոսկվայի միջնորդությամբ կնքել ուժի չգործադրման մասին համաձայնություն, որը նախատեսում է Աբխազիա վրաց փախստականների վերադարձ և Կոդորի կիրճի վերին մասից վրաց զորքի դուրս բերում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

«Երկկողմ մակարդակում սկզբունքորեն պայմանավորվել են հիմնական հարցերի շուրջ, սակայն մնում են մի շարք մանրամասներ», - ասել է թերթին Աբխազիայի ԱԳ նախարար Սերգեյ Շամբան։--0-