Ռուսաստանի երրորդ նախագահ Դմիտրի Մեդվեդևը ստանձնում է իր պաշտոնը

Այսօր Ռուսաստանում իր պաշտոնը կստանձնի մարտի 2-ին Ռուսաստանի նախագահ ընտրված Դմիտրի Մեդվեդևը։ Նա այդ պաշտոնում կփոխարինի ՌԴ-ն ութ տարի գլխավորած Վլադիմիր Պուտինին։ Մեդվեդևը կդառնա Ռուսաստանի երրորդ նախագահը։
Երդման արարողությունը կսկսվի կեսօրին և կտևի մոտ 40 րոպե, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։ Արարողության սկիզբը հաղորդավարը կազդարարի Մոսկվայի ժամանակով 11։43 րոպեին, երբ ընտրված նախագահը դեռևս Կրեմլում չի լինի։ Միայն ազդարարումից հինգ րոպե անց Սպիտակ տնից երդման արարողությանը մեկնած Մեդվեդևի շքերթը կմտնի Կրեմլի Սպասսկի դարպասների միջով։ Դրանք բացվում են միայն շատ հանդիսավոր դեպքերի համար։
Ենթադրվում է, որ Վլադիմիր Պուտինը ոտքով կգնա Կրեմլի մեծ դղյակ (ԿՄԴ) առաջին մասնաշենքից, որտեղ գտնվում է պետության նախագահի կաբինետը։ ԿՄԴ-ում նրան կդիմավորի Մոսկովյան Կրեմլի պարետը, որը պետք է զեկուցի երդման արարողությունը սկսելու պատրաստության մասին։
Այնուհետև պարետը կզեկուցի ընտրված նախագահին։ Մեդվեդևը նախագահական շեփորների ներքո կանցնի հյուրերի և նախագահական գնդի գվարդիական զինվորների միջով դեպի Անդրեևյան դահլիճ, որտեղ և տեղի կունենա երդման արարողությունը։
Մեդվեդևը կմտնի Անդրեևյան դահլիճ ուղիղ կեսօրին։ Բեմում կլինեն նախագահի Վլադիմիր Պուտինը, ՌԴ Սահմանադրական դատարանի նախագահ Վալերի Զորկինը, Դաշնային խորհրդի պալատի նախագահներ Սերգեյ Միրոնովն ու Բորիս Գրիզլովը։
Վլադիմիր Պուտինը հանդես կգա կարճ խոսքով, որից հետո նա Դմիտրի Մեդվեդևին կհանձնի Ռուսաստանի Դաշնության նախագահի նշանը՝ նախագահական իշխանության խորհրդանիշը։ Դա ոսկե շղթա է՝ երկգլխանի արծիվներով և Գեորգևյան խաչերով մեդալիոն։ Արտաքինից այն հիշեցնում է «Հայրենիքի նվաճումների համար» առաջին աստիճանի շքանշանին։
Այնուհետև ՍԴ նախագահը, որն անցկացնում է երդման արարողությունը, կառաջարկի ընտրված նախագահին անցնել երդմակալությանը։ Նախագահական գրադարանում պահվող ՌԴ Սահմանադրության հատուկ օրինակի վրա երդմակալության պահն է, որ համարվում է նոր նախագահի պաշտոնի ստանձման պահ։
Դնելով աջ ձեռքը Սահմանադրության վրա՝ Մեդվեդևը կերդվի։
Զորկինի կողմից Մեդվեդևի՝ նախագահի պաշտոնի սանձնման հայտարարումից հետո՝ պետության որ նախագահը կդիմի երդմակալության խոսքով։
Դմիտրի Մեդվեդևը և Վլադիմիր Պուտինը միասին դուրս կգան Կրեմլի տաճարի հրապարակ։ Այնուհետև նոր նախագահին կօրհնի Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Ալեքսեյ Երկրորդը։
Երդման արարողությունը կավարտվի նախագահական գնդի շքերթով։ Մեդվեդևը կընդունի գնդի հրամանատարի զեկույցը և կդիմի զինվորներին։--0-