Պուտինը Պաղեստինի ազգային վարչակազմի ղեկավարի հետ կհանդիպի ապրիլի 18 –ին
15.04.2008,
14:32
Պուտինը Պաղեստինի ազգային վարչակազմի ղեկավարի հետ կհանդիպի ապրիլի 18 –ին
ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ապրիլի 18-ին կհանդիպի Պաղեստինի ազգային վարչակազմի ղեկավար Մահմուդ Աբասի հետ, տեղեկացրել է Կրեմլի մամուլի ծառայությունը։
Աբասը կժամանի Մոսկվա՝ Ռուսաստանի նախագահի հրավերով, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։ Ռուսաստանը նախապատրաստում է Մոսկվայում անցկացնել միջազգային խորհրդաժողով՝ նվիրված Մերձավոր Արևելքին։ Նման հանդիպման պարամետրերը կդառնան Ռուսաստանի մայրաքաղաքում Աբասի բանակցությունների թեմաներից մեկը, ավելի վաղ տեղեկացրել էր Մոսկվայում Պաղեստինի դեսպանատան խորհրդական դոկտոր Ահմեդ Սալեհը։-0-