Մեդվեդևը վաղաժամ է համարում իր մասնակցությունը «Եդինայա Ռոսիա» կուսակցությանը

15.04.2008, 14:16
Մեդվեդևը վաղաժամ է համարում իր մասնակցությունը «Եդինայա Ռոսիա» կուսակցությանը

ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Ընտրված նախագահ Դմիտրի Մեդվեդևը վաղաժամ է համարում իր անմիջական մասնակցությունը «Եդինայա Ռոսիա» կուսակցությանը։

««Եդինայա Ռոսիա» կուսակցության ղեկավարության կողմից ինձ առաջարկվել է մտնել կուսակցության շարքերը։ Անկասկած, «Եդինայա Ռոսիան» իմ համախոհների կուսակցությունն է, բայց իմ անմիջական մասնակցությունը կուսակցության գործունեությանը վաղաժամ եմ համարում»,- ասաց Մեդվեդևը՝ երեքշաբթի ելույթ ունենալով Մոսկվայում «Եդինայա Ռոսիա» կուսակցության 9-րդ համագումարին, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։-0-