ԱՊՀ խորհրդարականները կքննարկեն Համագործակցության զարգացման հայեցակարգի իրականացման իրավական ապահովումը
ԱՊՀ պետությունների Միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստը տեղի կունենա հինգշաբթի՝ Պետերբուրգի Տավրիկյան պալատում՝ ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի (ՄԽՎ) շտաբ-բնակարանում, հաղորդում է վեհաժողովի մամուլի ծառայությունը։
Սպասվում է, որ մասնակիցները կլինեն վեհաժողովի անդամ-պետությունների խորհրդարանների ղեկավարները։ Կբացի նիստը ԱՊՀ ՄԽՎ-ի խորհրդի նախագահ, Դաշնության խորհրդի նախագահ Սերգեյ Միրոնովը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։
Ինչպես սպասվում է, ողջույնի խոսքով լիագումար նիստի մասնակիցներին կդիմեն Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Լուիս Մարիյա դե Պուչը, Եվրոպայում ՀԱՊԿ-ի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Յորան Լենմարկերը, Հորդանանի Խաշիմիթի թագավորության ներկայացուցիչներին պալատի նախագահ, Արաբական միջխորհրդարանական միության նախկին նախագահ Աբդելխադի Ալ-Մաջալին, Եվրոպայի խորհրդարանի փոխնախագահ էդվարդ Մակմիլան Սկոտը։
Վեհաժողովի ժամանակ կենտրոնական հարցերը կլինեն ԱՊՀ-ի հետագա զարգացման հայեցակարգի իրականացման իրավական ապահովմանն առնչվող հարցերը, որոնց քննարկմանը կմասնակցեն ԱՊՀ ՄԽՎ-ի անդամ-պետությունների խորհրդարաննների ղեկավարները։
Խորհրդի անդամները նաև կծանոթանան Պետդումայի ընտրություններին (2007 թ.-ի դեկտեմբերի 2), Ղըրղստանի Ժոգորկա Կենեշի (խորհրդարան) արտահերթ ընտրություններին (2007 թ.-ի դեկտեմբերի 16), Սերբիայի (2008 թ.-ի փետրվարի 3), Հայաստանի (2008 թ.-ի փետրվարի 19) և Ռուսաստանի Դաշնության (2008 թ.-ի մարտի 2) նախագահական ընտրություններին ԱՊՀ ՄԽՎ-ի ներկայացուցիչների դիտորդական մասնակցության արդյունքների հետ։
Այս հարցերի առնչությամբ հիմնական զեկուցողների դերում հանդես կգան ԱՊՀ ՄԽՎ-ի դիտորդների խմբերի ղեկավարները՝ Դաշնության խորհրդի փոխնախագահ Ալեքսանդր Տորշինը և Ղազախստանի Մաջիլիսի (խորհրդարան) պատգամավոր Ուրալ Մուհամեջանովը։
Բացի դրանից, Խորհրդի անդամները կքննարկեն ԱՊՀ ՄԽՎ-ի 2008 թ.-ի համար նախատեսված աշխատանքների պլանում, ինչպես նաև 2005-2010 թթ.-ին ԱՊՀ-ում ազգային օրենսդրության մերձեցման ճշտումները, կամփոփեն 2007 թ.-ի ԱՊՀ-ի վեհաժողովի գործունեության արդյունքները, ինչպես նաև կքննարկեն Իսլամական կոնֆերանսի կազմակերպության խորհրդարանական միության հետ ԱՊՀ ՄԽՎ-ի համագործակցության հարցերը։-0-