Հայաստանում ՀԱՊԿ-ի կայանալիք զորավարժությունները ուղղված չեն Ադրբեջանի դեմ. Բորդյուժա

11.01.2008, 13:14
Հայաստանում ՀԱՊԿ-ի կայանալիք զորավարժությունները ուղղված չեն Ադրբեջանի դեմ. Բորդյուժա
Հայաստանում ՀԱՊԿ-ի կայանալիք զորավարժությունները ուղղված չեն Ադրբեջանի դեմ. Բորդյուժա

Հայաստանում 2008 թ.-ի գարնանը ծրագրված ՀԱՊԿ-ի «Սահմանագիծ-2008» զորավարժությունները ոչ մի ձևով ուղղված չեն Ադրբեջանի դեմ, հայտարարել է ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան։

«Զորավարժությունների անցկացման մասին որոշում ընդունելու ժամանակ, մենք, իհարկե, հաշվի ենք առել Կովկասում տիրող իրավիճակի ողջ բարդությունը և գործադրել ենք բոլոր ջանքերը, որպեսզի Ադրբեջանը չընդունի, թե այդ ջանքերը կարող են իրականացվել նրա դեմ», - ասել է Բորդյուժան Մոսկվայում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ՝ պատասխանելով «ՌԻԱ Նովոստիի» հարցին։

Նրա խոսքերով, զորավարժությունները կրելու են հրամանաշտաբային բնույթ, այսինքն ռազմական համակազմի որևէ խոշոր տեղափոխումներ չեն լինելու, և բացի դրանից, նրանք կրելու են հակաահաբեկչական բնույթ։

«Ես չեմ կարծում, թե Ադրբեջանը որևէ ձևով բացասական կարձագանքի զորավարժությունների անցկացմանը, միանշանակ «Սահմանագիծ-2008»-ը ուղղված չէ տարածաշրջանում այնքան էլ ոչ սովորական իրավիճակի սրմանը», - ասել է գլխավոր քարտուղարը։

Նա նաև նշել է, որ յուրաքանչյուր պետություն իրավունք ունի իր տարածքում անցկացնել երկրի անվտանգության ապահովմանն ուղղված միջոցառումներ։

ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարը նաև տեղեկացրել է, որ զորավարժություններին կհրավիրվեն տարբեր պետությունների դիտորդներ։

ՀԱՊԿ-ի կազմում են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղստանը, Ռուսաստանը, Տաջիկստանն ու Ուզբեկստանը։-0-