Բորիս Գռիզլովը վերընտրվել է որպես ՌԴ Պետդումայի խոսնակ

24.12.2007, 16:25
Բորիս Գռիզլովը վերընտրվել է որպես ՌԴ Պետդումայի խոսնակ

ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. «Եդինայա Ռոսսիայի» առաջնորդ Բորիս Գռիզլովն ընտրվել է հինգերորդ գումարման Պետդումայի խոսնակ, որի առաջին նիստն ընթանում է երկուշաբթի, հաղորդում է «ՌԻԱ-Նովոստին»։

Գռիզլովը նախորդ գումարման ստորին պալատի նախագահն էր։

Պալատն ընտրել է նաև խոսնակի 10 տեղակալներ։ Առաջին փոխխոսնակ է դարձել «Եդինայա Ռոսիայից» պատգամավոր Օլեգ Մորոզովը, որն այդ պաշտոնը զբաղեցնում էր նաև նախորդ գումարման պալատում։

Բացի այդ «Եդինայա Ռոսիան» կունենա ևս 6 փոխխոսնակ. օլիմպիական չեմպիոնուհի Սվետլանա Ժուրովա, Լյուբով Սլիսկա, որը չորրորդ գումարման առաջին փոխխոսնակն էր, նախկին փոխխոսնակ Վյաչեսլավ Վոլոդին, Արտակարգ իրավիճակների վարչության ղեկավարի նախկին տեղակալ Նադեժդա Գերասիմովա, նախկին փոխխոսնակ Յուրի Վոլկով և Վալերի Յազև, որը ղեկավարում էր էներգետիկայի, տրանսպորտի և կապի հանձնաժողովը նախկին գումարման ժամանակ։

Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունից  փոխխոսնակ է ընտրվել Վլադիմիր Ժիրինովսկին, ՌԴ կոմկուսից՝ կուսակցության փոխնախագահ Իվան Մելնիկովը, «Սպրավեդլիավայա Ռոսիայից»՝ Ալեքսանդր Բաբակովը։–0--