«Յեդինայա Ռոսիան» պաշտպանելու է Պուտինի թեկնածությունը` ՌԴ վարչապետի պաշտոնում. Գռիզլով
ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. «Յեդինայա Ռոսիա» խմբակցությունը նոր կազմով Պետդումայում վարչապետի պաշտոնում պաշտպանելու է Վլադիմիր Պուտինի թեկնածությունը, տեղեկացրեց կուսակցության առաջնորդ Բորիս Գռիզլովը։
«Յեդինայա Ռոսիան» Պետդումայում ձևավորել է սահմանադրական մեծամասնություն։ Մենք, անշուշտ, աջակցելու ենք Ձեր (Պուտինի) թեկնածությունը վարչապետի պաշտոնում»,- ասաց Գռիզլովը՝ ելույթ ունենալով կուսակցության համագումարին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։
Նա ընդգծեց, որ համագումարի նախօրեին տեղի ունեցած՝ կուսակցության նախագահության և բարձրագույն խորհրդի բյուրոյի նիստին Դմիտրի Մեդվեդևի թեկնածությունը՝ որպես նախագահի թեկնածուի, ընդունվել է միաձայն։
Դմիտրի Մեդվեդևը, որի թեկնածությունը երկրի նախագահի պաշտոնում երկուշաբթի տեղի ունեցած համագումարի ժամանակ առաջադրել է «Յեդինայա Ռոսիան», Պուտինին առաջարկել է 2008թ. մարտին նախագահական ընտրությունների ժամանակ իր հաղթանակի դեպքում զբաղեցնել վարչապետի պաշտոնը։ Պուտինը, ելույթ ունենալով համագումարի ժամանակ, հայտարարել է, որ պատրաստ է ղեկավարել կառավարությունը։ --0—