Կոսովոյի կարգավիճակի վերաբերյալ որոշումը նախադեպ կլինի ԱՊՀ չճանաչված հանրապետություների համար.ՌԴ ԱԳՆ

07.12.2007, 18:38

Կոսովոյի կարգավիճակի վերաբերյալ որոշումը նախադեպ կլինի հետխորհրդային տարածքում չճանաչված հանրապետությունների համար, «ՌԻԱ-Նովոստիի» հաղորդմամբ ուրբաթ հայտարարել է ՌԴ ԱԳՆ նախարար Սերգեյ Լավրովը։

«Անկասկած, այն, թե ինչպես կկարգավորվի կոսովյան ճգնաժամը, նախադեպ կունենա։ Եվ ոչ թե այն պատճառով, որ մենք ասում ենք դա, և ոչ այն պատճառով, որ մեր արևմտյան գործընկերներն ասում են, թե նախադեպ չի լինի։ Ոչ մենք, ոչ էլ նրանք պետք է որոշեն»,-ասել է Լավրովը, Բրյուսելում Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսում պատասխանելով այն հարցին, թե կանդրադառնա արդյոք Կոսովոյի խնդրի լուծումը Վրաստանում հակամարտությունների կարգավորման վրա։

«Նախադեպը ստեղծվում է պարզապես այն պատճառով, որ տեղի է ունենում»,-հայտարարել է նախարարը։ Նրա խոսքերով, կոսովյան խնդրի կարգավորմանը հետևում են շատ երկրներ, այդ թվում՝ Բալկաններում։

«Հիմնական բարդությունը (կարգավորման համար) հիմա այն է, որ Պրիշտինան չի ցանկանում ընդառաջ գնալ»,-ասել է Լավրովը։--0--