ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահը Ռուսաստանի Պետդումայի ընտրությունները ժողովրդավարական է համարում

03.12.2007, 11:07
ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահը Ռուսաստանի Պետդումայի ընտրությունները ժողովրդավարական է համարում
ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահը Ռուսաստանի Պետդումայի ընտրությունները ժողովրդավարական է համարում

ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ, Ֆինլանդիայի խորհրդարանի անդամ Կիմո Կիլյունենը, որը Ռուսաստանի խորհրդարանական ընտրությունների դիտորդների թվում էր, կարծում է, որ քվեարկությունը ժողովրդավարական էր և ընթացել է նորմալ։

«Դրանք նորմալ ընտրություններ էին, մենք այցելել ենք Մոսկվայի տասը տեղամասեր։ Կային որոշ տեխնիկական իրավիճակներ՝ որոշ մարդիկ քվեարկում էին խցիկներից դուրս։ Սակայն դա հին ավանդույթ է, ռուսների հին մշակույթը», - ասել է Կիլյունենը «Էխո Մոսկվի» ռադիոկայանի եթերում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

Նա ասել է, որ ընտրությունների ժամանակ լուրջ խախտումներ չի նկատել։ «Այդուհանդերձ, սա իմ անձնական կարծիքն է, անձնական դիտարկումը», - ասել է խորհրդարանականը։

Նրա խոսքերով, երբ նրանք այցելում էին ընտրական տեղամասեր, ամենագլխավոր չափանիշը դիտորների առկայությունն էր։ «Եվ գրեթե յուրաքանչյուր տեղամասում կային դիտորդներ», - նշել է դիտորդը։

Նա կարծում է, որ ընտրությունները ժողովրդավարական էին։ «Ընտրություններին մասնակցելու հնարավորություն ունեին բոլորը, այդ թվում նաև ընդդիմությունը», - ասել է նա՝ նշելով, որ Ռուսաստանում ընտրություններից առաջ տարբեր կուսակցությունների բանավեճեր է տեսել։

«Մարդիկ քվեարկում էին ոչ միայն իշխանության կուսակցության օգտին», - ասել է Կիլյունենը։

Նրա խոսքերով, մոտ օրերս դիտորդները ծրագրում են հանդիպել ընտրություններին մասնակցած բոլոր կուսակցությունների ներկայացուցիչների հետ։

Դիտորդը նաև տեղեկացրել է, որ ԵԱՀԿ պատվիրակությունը այնքան բազմամարդ  չէր, որքան ցանկալի էր, սակայն ավելացրել է, որ պատվիրակությունը հավաքել է բավականին նյութ, որպեսզի պատրաստի ընտրությունների մասին վերջնական եզրակացություն։

Պատասխանելով «Էխո Մոսկվի»-ի հարցին՝ Կիլյունենը հայտարարել է, որ իր կարծիքով, Ռուսաստանի նախագահը, ինչպես նաև գործադիր իշխանության այլ ներկայացուցիչները, իրավունք ուներ մասնակցել ընտրություններին՝ գլխավորելով «Յեդինայա Ռոսսիա» կուսակցական ցուցակը։

Միաժամանակ խորհրդարանականին զարմացրել էր, որ Չեչնիայում «Յեդինա Ռոսսիայի» օգտին քվեարկել է ընտրողների ավել քան 99 տոկոսը։ «Ամեն դեպքում,  անհնար է, որ բոլոր ընտրողները եկել ու ձայն են տվել մեկ կուսակցության օգտին», - ասել է Կիլյունենը։-0-