Վրաստանում սկսվել է Օկրուաշվիլիի գործով դատը
Ուրբաթ Թբիլիսիի քաղաքային դատարանի քրեական կոլեգիան սկսել է Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Իրակլի Օկրուաշվիլիի և երկրի նախագահի մամուլի խոսնակ ու խորհրդարանական քարտուղար Դմիտրի Կիտոշվիլիի գործով քննությունը, հաղորդում է «Նովոստի-Գրուզիա» գործակալությունը՝ հղում անելով քաղաքային դատարանի մամուլի ծառայությունը։
Օկրուաշվիլին մեղադրվում է Վրաստանի Քրեական օնեսգրքի չորս հոդվածներով՝ կազմակերպված խմբով շողոքորթությամբ կաշառակերություն (338-րդ հոդված), փողերի լվացում (194-րդ հոդվածի երրորդ կետ), պաշտոնական դիրքի չարաշահում (332-րդ հոդվածի երրորդ կետ) և ծառայության անփութություն (342-րդ հոդված առաջին կետ)։
Կիտոշվիլին մեղադրվում է մի խումբ անձանց կողմից իրականացված շողոքորթության մեջ (181-րդ հոդվածի երկրորդ կետ)։ Մեղադրանքները նրան ներկայացվել են GeoСell ընկերության գործով, որը Օկրուշավիլիի գործի մի մասն է։
Դատարանի որոշմամբ՝ Օկրուաշվիլիի և Կիտոշվիլիի գործերը իրար են միացվել։
Սկզբից Օկրուաշվիլիին բաց են թողել 10 միլիոն լարի (6,5 միլիոն դոլար) գրավի դիմաց, այնուհետև նրա հանդեպ հեախուզում է հայտարարվել այն բանից հետո, երբ նա չի ներկայացել դատախազություն՝ վկայություններ տալու համար։ Փաստաբանների խոսքերով՝ այժմ նախկին խոսնակը գտնվում է Մյունխենում՝ բուժման նպատակով։-0-