Թբիլիսիում սկսվել է ընդդիմության հանրահավաքը
02.11.2007,
15:20
Թբիլիսիում սկսվել է ընդդիմության հանրահավաքը
ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ «Մրավալժամիեր» («Երկար տարիներ») ժողովրդական երգով ընդդիմության միավորված հանրահավաքը սկսեց տեղական ժամանակով ուղիղ ժամը 14.00, հաղորդում է «Նովոստի-Վրաստանը»։
Առաջիկա մեկ ժամվա ընթացքում հրապարակում ելույթ կունենան ընդդիմության առաջնորդները։
Ակցիայի մասնակիցների թիվը գնալով ավելանում է։ Ընդդիմության ներկայացուցիչները հայտարարում են, որ հանրահավաքին արդեն հավաքվել են ավելի քան 50 հազար մարդ և խոստանում են, որ այս թիվն օրվա ընթացքում կգերազանցի 100 հազարը։
Ոստիկանությունը փակել է ավտոտրանսպորտի երթևեկությունը պողոտայի վրա և բոլոր հարակից փողոցներում։ --0—