ՌԴ և Ճապոնիայի խաղաղ պայմանագրի մասին որոշումը պետք է փոխադարձաբար ընդունելի լինի. Լավրով
ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/.Ռուսաստանի և Ճապոնիայի խաղաղության պայմանագրի մասին որոշումը պետք է երկու երկրների հասարակության համար փոխընդունելի լինի, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, հաղորդում է «ՌԻԱ-Նովոստին»։
Ռուսաստանի և Ճապոնիայի ԱԳՆ ղեկավարները հաստատել են խաղաղության պայմանագիր կնքելու մղման պատրաստակամությունը։
«Մենք հաստատել ենք խաղաղության պայմանագրի ուղղությամբ աշխատանքների շարունակության անհրաժեշտությունը»,-հայտարարել է Լավրովը Տոկիոյում ճապոնացի գործընկեր Մասախիկո Կոմուրայի հետ հանդիպման արդյունքներին նվիրված համատեղ մամուլի ասուլիսում։
Լավրովի խոսքերով, երկու երկրներն էլ այդ հարցում կարգավորման հասնելու փոխադարձ մղում ունեն։
«Ռուսաստանի և Ճապոնիայի խաղաղության պայմանագրի խնդիրը պետք է փոխընդունելի լինի երկու երկրների հասարակայնության և խորհրդարանականների համար։ Դա ենթադրում է համատեղ տևական աշխատանք և պատասխան քայլերի պատրաստակամություն»,-ընգծել է Լավրովը։--0--