ՌԴ ռազմաօդային ուժերի գլխավոր հրամանատարը գլխավորել է ԱՊՀ հակաօդային պաշտպանության համակարգող կոմիտեն
08.10.2007,
14:08
ՌԴ ռազմաօդային ուժերի գլխավոր հրամանատարը գլխավորել է ԱՊՀ հակաօդային պաշտպանության համակարգող կոմիտեն
Ռուսաստանի ռազմաօդային ուժերի գլխավոր հրամանատար, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Զելինը նշանակվել է ԱՊՀ հակաօդային պաշտպանության համակարգող կամիտեի նախագահի պաշտոնում, «ՌԻԱ Նովոստիին» է տեղեկացրել Ռազմաօդային ուժերի գլխավոր հրամանատարի օգնական, գնդապետ Ալեքսանդր Դրոբիշևսկին։
«Գլխավոր հրամանատարը այս պաշտոնին է նշանակվել նախօրեին Դուշանբեում տեղի ունեցած գագաթնաժողովի ժամանակ՝ ԱՊՀ անդամ-երկրների նախագահների կողմից», - ասել է Ա. Դրոբիշևսկին։
Ավելի վաղ այս պաշտոնը զբաղեցնում էր ՌԴ ռազմաօդային ուժերի գլխավոր հրամանատար, բանակի գեներալ Վլադիմիր Միխայլովը, որը 2007 թ.-ի ամռանը տարիքի սահմանափակման կարգի պատճառով պաշտոնաթող էր եղել։-0-