Հայկական կազմակերպությունների ներկայացուցիչները մասնակցում են «Մոլորակի ռիթմը» միջազգային ֆորումին

08.10.2007, 11:59
Հայկական կազմակերպությունների ներկայացուցիչները մասնակցում են «Մոլորակի ռիթմը» միջազգային ֆորումին

«Մոլորակի ռիթմը» միջազգային ֆորումի հանդիսավոր բացումը տեղի է ունեցել հոկտեմբերի 6-ին՝ Կրեմլի պետական դղյակում։

Ինչպես տեղեկացրեցին Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթի խմբագրությունից, Մոսկվայի երկրամասի կառավարության և «Պոդմոսկովյեի կանանց միություն» հասարակական կազմակերպության կողմից կազմակերպված ֆորումը կտևի մինչև հոկտեմբերի 8-ը՝ Պոդմոսկովյեյի Պոդոլսկ քաղաքում։ «Մոլորակի ռիթմը» ֆորումին մասնակցում են  ընդհանուր առմամբ աշխարհի քառասուն երկրների ներկայացուցիչներ։

Միջոցառմանը, որը կոչված է ամրապնդել ժողովուրդենրի միջև գոյություն ունեցող փոխհարաբերություններն ու համագործակցությունը, ինչպես նաև քննարկել կանանց և երիտասարդության դերը ժամանակակից հասարակությունում, մասնացկում են նաև Ռուսաստանի հայկական կազմակերպությունների ներկայացուցիչներ՝ «Ռուս-հայկական միություն» կազմակերպության նախագահ Յուրի Նավոյանի գլխավորությամբ։ Հայ պատվիրակների թվում են նաև Ռուսաստանի հայ կանանց միության («Հայկական օգնություն» միության ռուսական մասնաճյուղի), «Միտք» մոսկովյան հայկական երիտասարդական միության ներկայացուցիչները, Պոդմոսկովյեի քաղաքների հայկական համայնքային կազմակերպությունների ղեկավարները։

Ֆորումի շրջանակներում անց է կացվում «Կանանց դերը բարոյահոգեբանական և մշակութային ժառանգության պահպանման գործում» համաժողովը, տեղի կունենան Ֆորումում մասնակցող երկրների ժողովրդական արհեստների ցուցահանդեսներ, ինչպես նաև կանցակցվի երիտասարդական ստեղծագործության միջազգային փառատոնը։

Ֆորումի հայ պատվիրակները համաժողովին կներկայացնեն հայկական ընտանեկան արժեքների համակարգը և ազգամշակութային դաստիրակության նորմերը։ Ժողովրդական ստեղծագործության փառատոնին լայնորեն կներկայացվի Պոդոլսկի հայկական «Նաիրի» համայնքը, որը կներկայացնի դարբնի և հայկական խոհանոցի արհեստը։

Պոդոլսկի կիրակնօրյա հայկական դպրոցի սաները կմասնակցեն նկարչական և ստեղծագործական այլ մրցույթներին։ Ֆորումի համերգային ծրագրում հայկական մշակույթը կներկայացնի «Հայաստանի ծաղիկներ» մոսկովյան պարային համույթը։

 Ֆորումի արդյունքում կստեղծվի Կանանց և երիտասարդական հասարակական կազմակերպությունների միջազգային կոմիտեի հիմնադիր համաժողով։ Ենթադրվում է, որ «Մոլորակի ռիթմը» ֆորումը կդառնա ավանդական։

Մոսկվայի երկրամասը Ռուսաստանի Դաշնության ավելի քան յոթ միլիոն բնակչություն ունեցող սուբյեկտներից մեկն է։ Երկրամասի խոշոր քաղաքներում գործում են հայկական համայնքային կազմակերպություններ և կիրակնօրյան դպրոցներ։

«Ռուս-հայկական միություն» և «Պոդմոսկովյեի կանանց միություն» ռուսական կազմակերպությունների միջև գործում է 2006 թ.-ի հոկտեմբերի 6-ին Մոսկվայում ստորագրված համագործակցության մասին համաձայնագիրը։-0-