ԱՊՀ երկրների ռազմական գերատեսչությունների ղեկավարները ներկա կգտնվեն ավելի քան 20 զենիթային հրթիռների արձակմանը

22.08.2007, 12:39
ԱՊՀ երկրների ռազմական գերատեսչությունների ղեկավարները ներկա կգտնվեն ավելի քան 20 զենիթային հրթիռների արձակմանը
ԱՊՀ երկրների ռազմական գերատեսչությունների ղեկավարները ներկա կգտնվեն ավելի քան 20 զենիթային հրթիռների արձակմանը

ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի./Նովոստի-Արմենիա/. Ավելի քան 20 զենիթային հրթիռներ կկիրառեն չորեքշաբթի ԱՊՀ երկրների զենիթա-հրթիռային համակարգերի հաշվարկները «Ռազմական համագործակցություն-2007» զորավարժությունների ակտիվ փուլի ժամանակ՝ Աշուլուկ զորավարժարանում։

ԱՊՀ Միացյալ համակարգի ՌՕՈՒ և ՀՕՊ խմբավորման մարտական գործողություններին հետևելու են Ռուսաստանի պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովը և ԱՊՀ երկրների ռազմական գերատեսչությունների ղեկավարները, որոնք ժամանել են զորավարժարան։

«ԱՊՀ ՀՕՊ խմբավորումների համատեղ մարտական գործողությունների ժամանակ կկիրառվեն ավելի քան 20 զենիթային և ավիացիոն հրթիռներ»,- «ՌԻԱ Նովոստիին» հաղորդել է Ռուսաստանի ՌՕՈՒ ռազմական պատրաստվածության գլխավոր հրամանատարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Վլադիսլավ Ստիցենկովը։

«Մարտական հրաձգությունների հիմնական նպատակն է հետ մղել ԱՊՀ ՀՕՊ միացյալ խմբավորման հակառակորդի զանգվածային հարձակումը»,- նշել է գեներալը։

Ընդհանուր առմամբ, զորավարժություններում ներգրավված են Ռուսաստանի և Բելոռուսիայի ՌՕՈՒ ավելի քան 30 ինքնաթիռներ։ «Ռազմական համագործակցություն-2007» զորավարժություններն անցկացվում են ՌԴ ՌՕՈՒ գլխավոր հրամանատար, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Զելինի ղեկավարությամբ, որն էլ կընդունի կիրառվող ռազմական միջոցների քանակի վերաբերյալ վերջնական որոշումը, ավելացրել է գեներալը։ --0—