Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի համատեղ հակաահաբեկչական զորավարժությունները կարող են անցկացվել 2008թ.-ին. ՕԴԶ հրամանատար

30.07.2007, 20:01
Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի համատեղ հակաահաբեկչական զորավարժությունները կարող են անցկացվել 2008թ.-ին. ՕԴԶ հրամանատար

Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի համատեղ հակաահաբեկչական զորավարժությունները կարող են տեղի ունենալ ՕԴԶ 76-րդ դեսանտա-գրոհային դիվիզիայի ռազմակայանում 2008թ.-ին, լրագրողներին հայտնեց ՕԴԶ հրամանատար, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Կոլմակովը։

Ավելի վաղ զորավարժությունները ենթադրվում էր անցկացնել 2006թ. սեպտեմբերին՝ ՕԴԶ-ի Պսկովի ռազմակայանում։ Սակայն ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները համատեղ զորավարժության անցկացումը կապեցին դաշինքի զինծառայողների՝ Ռուսաստանի տարածքում գտնվելը կարգավորող համաձայնագրի ուժի մեջ մտնելու հետ։ Համաձայնագրի բացակայությունը զորավարժությունները հետաձգելու պատճառ դարձավ։

«Ներկայում ծրագրային կարգով այդ զորավարժությունները նախատեսված են 2008թ.-ին։ Այս խնդիրն այժմ համաձայնեցվում և մշակվում է։ Զորավարժությունների անցկացման վերջնական ժամկետը կախված կլինի համատեղ համաձայնություններից»,- ասել է հրամանատարը՝ ՌԴ ՊՆ մամուլի ակումբի նիստում՝ պատասխանելով «ՌԻԱ Նովոստիի» հարցին։–0—