SkyUp ավիաուղիներն Օդեսա- Երևան- Օդեսա ուղիղ չվերթեր կիրականացնի (ՖՈՏՈ)
28.04.2021,
18:37
Այսօրվանից մեկնարկեցին Օդեսա–Երևան–Օդեսա ուղիղ չվերթերը.ՖՈՏՈ

ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. SkyUp ավիաուղիներն Օդեսա-Երևան-Օդեսա երթուղով չվերթեր կիրականացնի։
Ինչպես հայտնում է ««Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ–ն, սույն թվականի ապրիլի 28-ից Օդեսա- Երևան- Օդեսա երթուղով չվերթեր մեկնարկեց, որոնք մինչև հունիսի 1-ը կիրականացվեն շաբաթական մեկ, իսկ հունիսի 1-ից՝ շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ։
«Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար խնդրում ենք դիմել ավիաընկերությանը», – նշվում է հաղորդագրության մեջ:–0–