ՍԴ նախկին անդամ Կիմ Բալայանը միացել է անժամկետ հացադուլին՝ Փաշինյանի հրաժարականի պահանջով

24.11.2020, 17:10
ՍԴ նախկին անդամ Կիմ Բալայանը միացել է անժամկետ հացադուլին՝ Փաշինյանի հրաժարականի պահանջով
ՍԴ նախկին անդամ Կիմ Բալայանը միացել է անժամկետ հացադուլին՝ Փաշինյանի հրաժարականի պահանջով

ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. Սահմանադրական դատարանի նախկին անդամ Կիմ Բալայանը միացել է «Դաշնակցություն» ՀՅԴ շարժման ներկայացուցիչ, «Երկիր Մեդիա» հեռուստաալիքի տեղեկատվա-վերլուծական ծառայության տնօրեն Գեղամ Մանուկյանի հացադուլին՝ Նիկոլ Փաշինյանի պահանջով:

Загружается новость ... "Лево"

Ինչպես հայտնել է Բալայանը լրագրողների հետ զրույցում, վարչապետ Նիկոլ Փաշինյանը պետք է պատասխանատվության ենթարկվի, քանի որ տապալել է սահմանադրական կարգը՝ ստորագրելով Ղարաբաղի շուրջ եռակողմ հայտարարությունը:

«Իմ պահանջը մեկն է՝ Սահմանադրական կարգը տապալելու համար քրեական պատասխանատվության ենթարկել Նիկոլ Փաշինյանին, մեր Սահմանադրության 116-րդ հոդվածով հստակ սահմանվում է, թե որ հարցերը պետք է միջազգային պայմանագրերով կարգավորվեն, և բացի հրադադարի պահից մնացած բոլոր կետերը Սահմանադրության սահմանված կարգի լրիվ հակառակն են»,- նշել է Բալայանը: 

Նրա խոսքով, մնացած բոլոր կետերը պետք է կնքվեին միջազգային պայմանագրով և անցնեին բոլոր ընթացակարգերը՝ ՍԴ-ն պետք է քններ, թե արդյոք դրանք Սահմանադրությանը համապատասխանում են, թե ոչ, և համապատասխանելու դեպքում ուղարկեր ԱԺ, չխոսելով արդեն վիճահարույց կետերի մասին, որոնք ՍԴ-ն կարող էր կոչել Սահմանադրությանը անհամապատասխան և որոնք պետք է լուծվեին հանրաքվեի միջոցով:

Նա նշել է, որ ՍԴ-ն այժմ էլ կարող է քննել փաստաթուղթը, եթե լիներ միջազգային պայմանագիր:

«Իմ հացադուլը ուղղված է նաև գլխավոր դատախազին և Հատուկ Քննչական ծառայության ղեկավարին, ովքեր մինչև հիմա քրգործ չեն հարուցել և քրեական պատասխանատվության չեն ենթարկել մեղավորներին: Այսինքն նրանք ևս հանցանք են կատարում իրենց անգործությամբ»,- նշել է Բալայանը: -0-