Փոփոխական եղանակ է սպասվում Հայաստանում
10.10.2017,
10:34
Փոփոխական եղանակ է սպասվում Հայաստանում առաջիկա օրերին։
ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Փոփոխական եղանակ է սպասվում Հայաստանում առաջիկա օրերին։
Ինչպես հայտնում է Հայհիդրոմետկենտրոնը, հոկտեմբերի 10–ին հյուսիսային շրջաններում, 11-12–ին` մարզերի մեծամասնությունում սպասվում է անձրև և ամպրոպ։ Հոկտեմբերի 13-14–ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին հարավ–արևմտյան` 3-8 մետր վայրկյան արագությամբ։
Հոկտեմբերի 11-12–ին օդի ջերմաստիճանը կնվազի 3-4 աստիճանով, իսկ 13–ին և 14–ին կբարձրանա 2-3 աստիճանով։
Երևանում հոկտեմբերի 10–ին, 13–ին և 14–ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Հոկտեմբերի 11-12–ի երեկոյան ժամերին սպասվում է անձրև և ամպրոպ։ Ցերեկային ժամերին օդը կտաքանա մինչև 20-24 աստիճան, գիշերը` մինչև 5-7։ -0-